«Չելեստե Բայքս» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և հիմնադրման օրից հանդիսանում է աշխարհահռչակ իտալական «Բիանկի» հեծանվային ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը ներկայացնում է հեծանիվների լայն տեսականի՝ սկսած մանկական հեծանիվներից մինչև արհեստավարժ, սպորտում կիրառվող հեծանիվներ: «Չելեստե Բայքս»-ը 2018թ.-ից հանդիսանում է ՀՀ տարածքում իտալական "Nilox", "Atala", "Whistle" հեծանվային բրենդերի, ինչպես նաև ճապոնական "Shimano" բրենդի բացառիկ ներկայացուցիչը: Ընկերության առաջնահերթ նպատակն է Հայաստանում զարգացնել հեծանվային մշակույթը և արժանավայել ներկայացնել այն ամենը, ինչը վերաբերվում է երկանիվ ուրախությանը:

«Բիանկի» ընկերությունը հիմնադրվել է 1885 թվականին Իտալիայի Միլան քաղաքում: Բիանկին հանդիսանում է աշխարհի ամենահին հեծանվային ընկերություններից մեկը: 133 տարիների ընթացքում բազմաթիվ հանրահայտ Բիանկի հեծանվորդներ մասնակցել և հաղթանակներ են տարել աշխարահռչակ մրցույթներում` Le Tour de France, Giro d’Italia, La Vuelta, Paris-Roubaix և այլն: Բիանկի հեծանիվներով հանդես են եկել հանրահայտ հեծանվորդներ՝ Ֆաուստո Կոպպին, Յան Ուլրիխը, Մարկո Պանտանին և այլն: Հեծանիվների արտադրության ընթացքում ընկերությունը կիրառում է նորարարական տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ ապահովվում է հեծանիվների բարձր որակը: Փիրուզագույն երազ - «չելեստե», յուրահատուկ գույն, որը հանդիսանում է «Բիանկի» հեծանիվների տարբերանշան:

1896

Բիանկին է առաջին ընկերությունը, որն օգտագործում է մրցավազքը՝ որպես նորարարությունների փորձարկման հարթակ:

1899

Ջովաննի Տոմազելին Բիանկիին տալիս է իր առաջին հաղթանակը, դառնոմ է հեծանվային մրցավազքի աշխարհի չեմպիոն՝ Փարիզի Գրան-պրիում:

1935

Բիանկին առաջինն է կիրառում Կամպանյոլոյի գյուտը`առանցքային գծափոխի միջոցով՝ փոխանցման համակարգը:

1949

Ֆաուստո Կոպպին, պատմության մեջ առաջին հեծանվորդը, նույն տարում հաղթում է և Giro d'Italia-ի և Tour de France-ի գավաթները:

Երբ Բրենդը Լեգենդ է

ԲԻԱՆԿԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

1905 թվականը շրջադարձային էր ընկերության համար: Բիանկին դարձավ կորպորացիա, ցուցակագրվեց ֆոնդային բորսայում, իսկ Էդոարդո Բիանչին նշանակվեց գործադիր տնօրեն: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բիանչին իտալական բանակին մատակարարեց հուսալի հեծանիվներ, որոնց շարքում էր «Լա Բերսագլիերա»՝ շատ գործնական ծալովի հեծանիվնը: Հեծանիվների արտադրությունը ծաղկում էր հետպատերազմյան առաջին շրջանում, և Բիանչին շահում է դրանից՝ դառնալով իտալական հեծանվային խոշորագույն ընկերությունը: